- ԼՂ-ում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում արդյունքները և ինչպե՞ս կազդեն Արցախի հետագա կյանքի վրա։
- Հանրաքվեն անցել է միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտել ժողովրդավար և իրավական պետության ներսում։ Այն նաև հաստատվել է երեք տասնյակ պետությունների դիտորդների կողմից։ Մենք կարծում ենք, որ դա կարևոր ձեռքբերում է մեր պետության համար, որը գիտակցաբար և անդառնալիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին։ Բնակչության մեծամասնությունը քվեարկել է նոր Սահմանադրության օգտին, և մենք հույս ունենք, որ մեր պետության նոր հիմնարար օրենքը դրական ազդեցություն կունենա մեր պետության ամրապնդման համար՝ ապահովելով հիմնարար իրավունքն ու քաղաքացիների ազատությունը, պետական կառավարման բարելավումը։
- Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մոտ ժամանակներս կներդրվի խորհրդարանական ձև, Արցախի Հանրապետությունը դառնում է նախագահական։ Ինչո՞ւ է հայկական երկու պետությունները պետական կառավարման տարբեր ձև ընտրել։
- ԼՂՀ-ն բավականին բարդ ճանապարհ է անցել՝ գրեթե սկզբից մենք ստիպված էինք պաշտպանել մեր երկրի անկախությունը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը ադրբեջանական ագրեսիայից, որը 1991-ի վերջին լայնամասշտաբ պատերազմի վերածվեց և որը տևեց մինչև 1994-ի մայիսը։ Սկզբի շրջանում մենք ունենք կառավարման խորհրդարանական ձև, որը, չնայած մի շարք դրական ասպեկտների, չկարողացավ պատերազմի կամ էլ շարունակվող ռազմական սպառնալիքի ժամանակ ամբողջությամբ ապահովել մեր պետության անվտանգության պատշաճ մակարդակը։ Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի հրաժարվում իր քրեական մտադրություններից՝ կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը ուժով, և մենք չենք կարող այս ամենը հաշվի չառնել։ Քաղաքական ուժերի երկար քննարկումներից և բազմակողմանի վերլուծություններից հետո մեր երկրին առաջարկեցի փոխել կիսանախագահական կառավարման ձևը նախագահականի։ Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ մենք ակնկալում ենք գրեթե ամեն օր, հատկապես վերջերս գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը տասնյակ անգամ։ Հանրաքվեի ժամանակ, բնականաբար, ձեռնարկվել էին անվտանգության հավելյալ միջոցառումներ և այս քայլերի արդյունքում է եղել, որ լուրջ սադրանքներ չի գրանցվել։
- Հայկական կողմը պնդում է, որ բանակցային գործընթացում Ստեփանակերտը մասնակցություն ունենա, սակայն դեռ ոչինչ չի փոխվել բանակցությունների ձևաչափում։ Ե՞րբ, ըստ Ձեզ, Արցախի ներկայացուցիչները կլինեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լիիրավ մանակից։
- Որպեսզի ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցվի, անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ անդամ մասնակցի բանակցություններին։ Դրա համար անհրաժեշտ է հետևել 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած որոշմանը։ Այդ գագաթնաժողովը փաստացի դարձավ հիմք. չէ՞ որ հենց այդ ժամանակ ընդունվեց որոշում ԵԱՀԽ վերածել ԵԱՀԿ-ի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտ ստեղծել։ Բանակցային գործընթացում առանց մեր մասնակցության որպես լիիրավ կողմ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ուղղակի իրատեսական չէ։ Դա ընդունում են և միջազգային միջնորդները, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մենք մեր կողմից կարող ենք ասել, որ պատրաստ ենք ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ և քննարկել յուրաքանչյուր հարց, որի մասին անընդհատ հայտարարում ենք։
- Ո՞րն է, ըստ Արցախի ղեկավարության, ԼՂ հակամարտության կարգավորումը, և հնարավո՞ր է Ադրբեջանի հետ առճակատման հարցում փոխզիջում։
- Կարգավորման քաղաքական ասպեկտները խնդիր են առաջացնում կարգավիճակի և անվտանգության համար։ Մնացած բոլոր հարցերը դրանցից են բխում։ Մեզ համար անցյալ վերադառնալու հարց չկա։ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։ Դա բացառված է։ Բոլոր հարթություններում ԼՂ անվտանգությունն ապահովելը չի կարող անգամ չնչին կասկածի տակ առնվել։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ այն կառուցողական դիրքորոշման իրողությունների հիման վրա է։
- Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան և ի՞նչ կարգավիճակում։
- Ես ինչպես մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի, համոզված եմ ԼՂ լուսավոր ապագայի հարցում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր պետությունը լինի ուժեղ, ժողովրդավար, սոցիալական և դինամիկ զարգացող պետություն, որն արժանի տեղ կզբաղեցնի քաղաքակիրթ աշխարհում։